Ինչպես մաքրել օրգանիզմն ու իջեցնել արյան մեջ շաքարի պարունակությունը

Steptohealth.ru կայքը գրում է, որ շատ մարդիկ սիրում են քաղցրավենիք օգտագործել և գրեթե երբեք իրենց չեն զրկում դա վայելելու հաճույքից: Սակայն այդ փոքրիկ քաղցրավենիքը կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Ռաֆինացված շաքարի շատ օգտագործման արդյունքում մեր օրգանիզմը գրեթե չի ստանում ոչ մի օգտակար նյութ: Դրանք օրգանիզմն անհրաժեշտ էներգիայով չեն ապահովում: Անհրաժեշտ է օրգանիզմը մաքրել վնասակար նյութերից:

Դրա համար նախ՝ անհրաժեշտ է հետևել սննդակարգին և քչացնել շաքար պարունակող մթերքների օգտագործումը: Հրաժարվեք քաղցրավենիքից: Շաքարը փոխարինեք այլ, օգտակար մթերքներով: Քաղցրավենիք օգտագործելու ցանկությունից ազատվելու գործում կօգնեն մրգերը, հատապտուղները՝ ձմերուկ, բանան, ելակ, և այլն: Կարող եք նաև պատրաստել հյութեր, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը:

Թարգմանությունը 168.am-ի

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս