
Ռուսաստանը Դոնբասն ավերելու համար պետք է Ուկրաինային վճարի 350 միլիարդ դոլարի փոխհատուցում. Բորովիկ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Դոնբասն ավերելու համար Ուկրաինային պետք է վճարի մոտ 350 միլիարդ դոլարի փոխհատուցում: Այս մասին «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Բորովիկը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինան պետք է հստակեցնի ստույգ գումարը և պատրաստ լինի՝ պաշտպանելու համար իր շահերը. «Ինչ-որ փուլում Ռուսաստանը վճարելու է: Մենք պետք է հաշվարկենք, պետք է պատրաստ լինենք և ամենուրեք, ուր հնարավոր է՝ կարողանանք լոբբինգի ենթարկել մեր շահերը:
Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով Ուկրաինայի կրած կորուստները համեմատելի են 1991 թվականին Իրաքի ագրեսիայից Քուվեյթի կրած վնասներին:
Իրաքի հարձակումից Քուվեյթի կրած վնասը գնահատվեց 350 միլիարդ դոլար, ապա որոշվեց՝ 320 միլիարդ: Եթե համեմատենք, թե որքան երկար շարունակվեց այդ ագրեսիան և որքան երկար է շարունակվում մեր դեմ Ռուսաստանի ագրեսիան, ապա դրանք գրեթե համաչափ են»: