Յոկո Օնոն սուրճի բաժակների դիզայն է արել
Ջոն Լենոնի այրին՝ նկարչուհի Յոկո Օնոն, բաժակներ և ափսեներ է ձևավորել, որոնց վրա պատկերված են վեց ողբերգական իրադարձությունների ամսաթվեր ու տեղանքներ, որոնք գրված են հենց իր՝ Օնոյի ձեռագրով: Այդ աղետներից են 1945 թվականին Ճապոնական Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը և 1980 թվականի այն օրը, երբ Ջոն Լենոնը սպանվեց:
Յոթերորդ բաժակը, որի վրա ոչինչ չկա պատկերված՝ հույսի խորհրդանիշն է:
Բաժակների հավաքածուի անվանումն է՝ «Yoko Ono: Mended Cups – illy Art Collection»: Հավաքածուն ստեղծված է ճապոնական «Կինցուգի» տեխնիկայով, որով վերանորոգում են կերամիկան՝ ոսկու միջոցով:
Բաժակների հավաքածուն կցուցադրվի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ Օնոյի առաջիկա շոուի ժամանակ:
Ի դեպ, «illy»-ի համար ժամանակին այլ արտիստներ էլ են բաժակներ ձևավորել, ինչպես՝ Ջեֆ Կունսը, Պեդրո Ալմոդովարը, Ռոբերտ Ռաուշենբերգը, Ջուլիան Շնաբելը և Դեյվիդ Բիրնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը