Բաժիններ՝

Լեհաստանում անցկացվում են նախագահական ընտրություններ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Լեհաստանում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ: Տեղական ժամանակով ժամը 07.00-ին Լեհաստանում բացվել է ավելի քան 27.000 ընտրատեղամաս, որոնք կաշխատեն մինչև երեկոյան ժամը 21.00-ը:

Լեհաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու, որոնց թվում է նաև երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով ցանկանում է վերընտրվել իր պաշտոնում: Լեհաստանում ընտրելու իրավունք ունի ավելի քան 30 միլիոն մարդ:

Լեհաստանի նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու է մոտ 100 միջազգային դիտորդ` Գերմանիայից, Դանիայից ու Ուկրաինայից, ինչպես նաև նախագահի թեկնածուների ընտրական շտաբների 200.000 ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս