Բաժիններ՝

Դոլարայնացման մակարդակը նվազել է

2015 թվականի մարտին դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2015թ. մարտ ամսվա տեղեկագրից։

Մարտին՝ հունվարի համեմատ, դոլարայնացման մակարդակը նվազել է բոլոր 5 ցուցանիշներով։

Մասնավորապես,  ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (D1) նվազել է 0.2 տոկոսային կետով և կազմել 51.6%։

0.4 տոկոսային կետով նվազել է ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում (D4) և հասել 74%-ի:

dolarizastion-march-2015

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս