Բաժիններ՝

Սթիվ Ջոբսի կյանքի ամենահետաքրքիր փաստերը

1. Սթիվ Ջոբսն ունեցել է սիրիական արմատներ: Նրա կենսաբանական հոր անունն է Աբդուլֆաթթախ Ջանդալի:

2. Ջոբսի քույրը գրող Մոնա Սիմփսոնն է: Նրա գոյության մասին Սթիվն իմացել է բավական հասուն տարիքում:

3. Ջոբսի կենսաբանական ծնողները, լինելով մագիստրատուրայի ուսանողներ, կասկածում են, որ կկարողանան դաստիարակել երեխային, ուստի նրան հանձնում են որդեգրման:  Նրան որդեգրում է Փոլ Ջոբսի և ազգությամբ հայ Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքը, ովքեր արդեն 10 տարի հերթագրվել էին երեխայի համար:

4. Երբ Սթիվն աշխատում էր «Atari»-ում, հանձնարարություն ստացավ ստեղծել տպագրական պլատա «Breakout» խաղի համար: «Atari»-ի հիմնադիր Նոլան Բուշնելի խոսքերով՝ ընկերությունն առաջարկեց 100 դոլար ամեն մի չիպի համար, որը հնարավոր էր հանել մեքենայի միջից: Ջոբսը շատ քիչ բան գիտեր պլատայի կոնստրուկցիայի մասին, ուստի պայմանավորվեց Վոզնյակի հետ կիսել բոնուսները հավասար, եթե վերջինս կարողանա չիպերի քանակը հասցնել մինիմումի: Վոզնյակը չիպերի քանակն իջեցրեց հիսունի: Այդ ժամանակ Ջոբսն ասաց Վոզնյակին, որ «Atari»-ն տվել է 700 դոլար (փաստացի 5000 փոխարեն), և, որ Վոզնյակի բաժնեմասը կազմում է 350 դոլար:

Կարդացեք նաև

5. Նա չի ընդունել իր առաջին երեխային՝ պնդելով, որ ինքն անպտուղ է:

6. Սթիվ Ջոբսն ուտում էր ձուկ, բուսական կերեր (ներառյալ՝ ձու և կաթնամթերք), չէր ուտում միս:

7. Ջոբսը մտածում էր գնալ տաճար և դառնալ բուդդայական հոգևորական:

Նրա հարսանեկան արարողությունը կատարել է իր բուդդայական հոգևոր ուսուցիչը:

8. Սթիվ Ջոբսը երիտասարդ ժամանակ առնվազն մեկ անգամ օգտագործել է «LSD»: Նա ասում էր, որ այդ փորձն իր կյանքում կատարած ամենակարևոր երկու կամ երեք բաներից մեկն էր:

9. Ջոբսը միշտ առանձնացել է իր ինքնավստահությամբ:

10. «Apple»-ի հիմնադիրը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենացածր աշխատավարձ ստացող տնօրեն: Ըստ փաստաթղթերի՝ Ջոբսի աշխատավարձը կազմում էր տարեկան 1 դոլար:

11. 1983 թվականին Ջոբսը համոզեց Ջոն Սկալլիին «Pepsi cola»-ից տեղափոխվել «Apple»: Հետագայում նրանց միջև ծագած կոնֆլիկտի պատճառով ինքը՝ Ջոբսը, հեռացվեց նախագծերի ղեկավարումից և ստիպված եղավ հեռանալ «Apple»-ից:

12. Ջոբսը երկար տարիներ եղել է «The Beatles» խմբի երկրպագու: Բացի դրանից, շատ է սիրել դասական երաժշտություն, առաջին հերթին՝ Բախ: Ուշադրությամբ հետևել է Բարբարա Սթրեյզանդի գործունեությանը:

13. Սթիվը մեքենան (Mercedes SL 55 AMG) վարում էր առանց համարանիշերի և միշտ կայանում էր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված վայրերում:

14. «Apple»-ի աշխատակիցների 90 տոկոսը երբեք չի հանդիպել Սթիվ Ջոբսի հետ:

15. Ջոբսը գնել է «Pixar» ստուդիան 10 միլիոն դոլարով և վաճառել է այն «Disney» ընկերությանը 7.5 միլիարդ դոլարով:

16. Սթիվի ոտքը 48 համար էր:

17. Երբ «Apple» II համակարգիչը դարձավ հայտնի (1977 թվական), Սթիվը 25 տարեկան էր: Եվ նա դարձավ իր ժամանակի ամենաերիտասարդ միլիոնատերը:

18. Մամուլում Սթիվը մի քանի անգամ գլխավորել է ամենաանտանելի տնօրենների ցուցակը:

19. 2008 թվականի օգոստոսի 29-ին «Bloomberg»-ի նորությունների բաժինը հրապարակեց 17 թերթանոց մահախոսական՝ նվիրված Սթիվ Ջոբսի մահվանը: Բարեբախտաբար սխալը շուտ հայտնաբերվեց:

20. Սթիվ Ջոբսը վախճանվեց 2011 թվականի հոկտեմբերի 5-ին: Հավերժ հիշատակ: Հանգչիր խաղաղությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս