ԱՄՆ-ին մտահոգել է Չինաստանի նոր «կիբեր հրանոթը»
ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Պեկինի այսպես կոչված «խոշոր հրանոթի» կապակցությամբ: Չինաստանն այդ նոր կիբեր զենքն օգտագործում է DDoS հարձակումներ իրականացնելու համար:
Ռատկեն հայտարարել է. «Մենք մտահոգված ենք այն տեղեկատվությունից, որ Չինաստանն օգտագործել է նոր կիբեր հնարավորություններ, որոնք խոչընդոտում են համայն աշխարհում համացանցից օգտվողների ազատ մուտքը դեպի Չինաստանի սերվերներից դուրս գտնվող բովանդակություն:
Խոսքը գնում է միջազգային վեբ-թրաֆիքի մանիպուլյացիայի մասին, որոնք ստացվում են չինական ինտերնետային կայքերում, ինչի հետևանքով այն հագեցվել է վնասակար ծածկագրով և ուղարկվել է ամերիկյան կայքեր:
Մենք դիմել ենք չինական իշխանություններին` խնդրելով հետաքննել տվյալ գործողությունները և մեզ ներկայացնել այդ հետաքննության արդյունքները»: Ռատկեն մտահոգություն է հայտնել նաև ցանցահենների ձեռնարկած հարձակումների համար: