Բաժիններ՝

Ջոն Քերին նշել է, թե ինչի շնորհիվ է ձեռք բերվել հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ անհրաժեշտ է հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառների ու հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի ակունքների մասին.

«Շատ կարևոր է այս օրը չմոռանալ այն, թե ինչի համար է մղվել այդ պատերազմը և ինչպես են շահել այն: Այն մղվել է ագրեսիայի, ֆանատիզմի ու ատելության պատճառով: Այն շահել են շնորհիվ այն բանի, որ համայն աշխարհի արժանապատիվ մարդիկ միավորվեցին հանուն ընդհանուր գործի»:

Պետքարտուղարը մատնանշել է զինվորների ցուցաբերած քաջությունը, որոնք ֆաշիզմի դեմ պայքարում չեն խնայել իրենց կյանքը: Քերին կոչ է արել հիշել նրանց, ովքեր ԱՄՆում և մնացյալ երկրներում լքել են իրենց տները և մեկնել են պատերազմելու:

Նշելով, որ 70 տարի է անցել այն բանից, ինչ Բեռլինի փողոցներում լռեցին պատերազմի սարսափելի ձայները` Քերին հայտարարել է, որ իրենք պատասխանատվություն են վերցնում իրենց վրա` յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու համար:

Քերիի խոսքերով` պատերազմի շնորհիվ Եվրոպան հավատարիմ դարձավ մարդու իրավունքներին, համընդհանուր բարգավաճմանն ու խաղաղությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս