Կոկոսի յուղն ավելի լավ է, քան ատամի մածուկները

Գիտնականների պնդմամբ՝ կոկոսի յուղն ունի ատամները վնասող բակտերիաները սպանող ուժեղագույն հատկանիշներ:

Իռլանդացի գիտնականներն ուսումնասիրել են կոկոսի յուղի ազդեցությունը ստրեպտոկոկի վրա: Այս բակտերիան հանգեցնում է ատամների քայքայման, քանի որ այն կպչում է ատամներին և վնասում դրանց կառուցվածքը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոկոսի յուղն այդ բակտերիան սպանող ամենահզոր միջոցն է:

healthyfoodhouse.com-ի փոխանցմամբ՝ գիտնականները բացատրում են նաև, որ կոկոսի յուղը պետք է լինի ատամի մածուկի հիմնական բաղադրիչը, և միայն այս ճանապարհով կարող եք պաշտպանել ձեր ատամները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս