Բաժիններ՝

Դրամն արժևորվել է

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մայիսի 8-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 481.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 480 դրամը։ Հիշեցնենք, որ նախորդ 3 օրերին նույնպես բորսայում դոլար չէր վաճառվել։

Կանխիկ արտարժույթի շուկայում դրամն արժևորվել է բոլոր արժույթների նկատմամբ։

Ամերիկյան արժույթը գնվում է միջինը 478.4 դրամով (-0.19 դրամ), վաճառվում 482.67 դրամով (-0.22 դրամ):

Եվրոն երեկվա համեմատ էժանացել է միջինը 4 դրամով. առքի միջին գինը 534.3 դրամ է, վաճառքինը՝ 544.4 դրամ։

Ռուսական ռուբլին գնվում է միջինը 9.26 դրամով (-0.03 դրամ), վաճառվում՝ 9.75 դրամով (-0.02 դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս