Բարաք Օբամայի կյանքի հետաքրքիր ու անհայտ փաստերը

peoples.ru կայքը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կյանքի հետաքրքիր ու անհայտ փաստերը:

Նա ձախլիկ է:

Նա կարդացել է «Հարի Փոթերի» մասին բոլոր գրքերը:

Նա ունի բռնցքամարտի մեկ զույգ ձեռնոցներ՝ ստորագրված Մուհամեդ Ալիի կողմից:

Պատանի ժամանակ աշխատել է «Բասկին Ռոբինսում» և այն ժամանակվանից ատում է պաղպաղակը:

Նա կարողանում է խոսել իսպաներեն:
Խոսք էր տվել կնոջը՝ Միշելին, թարգել ծխելը նախագահի թեկնածու գրանցվելուց հետո. խոստումը չկատարեց:

Նախընտրական արշավի ժամանակ հրաժարվեց նայել CNN, նայում էր միայն սպորտային ալիքներ:

Ինդոնեզիայում նա կապիկ ուներ՝ Տատա անունով:

Պառկած վիճակում հրում է 90 կգ ծանրություն:

Նրա սիրած գիրքը Հերման Մելվիլի «Մոբի Դիկն» է:

Իր քրոջ փեսացուի «տղաների նախահարսանեկան հավաքի» ժամանակ, որը տեղի է ունեցել 1996 թվականին, Բրիտանիայում, Բարակը հեռացել է երեկոյից, երբ հայտնվել է մերկապարուհին:

Սենատի գրասենյակի նրա սեղանը ժամանակին պատկանել է Ռոբերտ Քենեդիին:
Անցյալ տարի նա և Միշելը աշխատել են 4.5 միլլիոն դոլար՝ նրա գրքի վաճառքից:

Նրա սիրած ֆիլմերն են՝ «Կասաբլանկան» և «Թռիչք կկվի բնի վրայովը»:

Նա սիրում է Խաղալ Scrabble և պոկեր:

Նա սուրճ չի խմում և հազվադեպ է օգտագործում ալկոհոլ:

Եթե չլիներ քաղաքական գործունեությունը նա կարող էր ճարտարապետ դառնալ:

Պատանեկության ժամանակ օգտագործել է թմրանյութեր:

Տանել չի կարողանում հետնամասը կախված տաբատների նորաձևությունը:

Իր ուսանողական վարկը մարել է միայն չորս տարի առաջ, երբ ստորագրել է իր գրքերի պայմանագրերը:

Նրա նոթբուքը «Apple» է:

Նա վարում է «Ford Escape Hybrid»:

Կրում է «Hart Schaffner Marx» ապրանքանշանի կոստյում (1500 $)

Նրա գաղտնի ծառայության գործակալները նրան տվել են «Դավաճան» կոդային անունը:

Տատիկը նրան «Արջուկ» էր անվանում:

Պատրաստեց` Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս