
Հրդեհ չշահագործվող մանկապարտեզում

Մայիսի 7-ին, ժամը 17.11-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի չշահագործվող մանկապարտեզի երկրորդ հարկի սենյակներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 1 շենքում` չշահագործվող մանկապարտեզի երկրորդ հարկի սենյակներից մեկում, այրվում են կենցաղային իրեր (10 հատ ներքնակ, 10 հատ բարձ և 2 լուսամուտ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.28-ին, մարվել` 18.10-ին: