
Գոհար Ենոքյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ Էրեբունու ձերբակալվածների պահման վայրից ազատ արձակվեց Գոհար Ենոքյանը: Նա լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց իր կոլեգաներին, պատգամավորներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր չէին կասկածում իր մաքրությանը:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եք արձագանքում ձեզ առաջադրված մեղադրանքին, Գ. Ենոքյանը պատասխանեց: «Ժամանակը կգա՝ դա էլ կպարզվի: Անմեղ մարդուն, վերևն Աստված կա, ինչքան ուզում է ուզենան ստորացնել, չի ստորանա, որովհետև մաքուր մարդը մնում է մաքուր, դա ժամանակի հարց է»: Նա ասաց, որ բացարձակապես չի ընդունում մեղադրանքը:
Հարցին, թե ինչ նպատակով է դա արվում, Գ. Ենոքյանը պատասխանեց, թե նպատակն այն է, որ ցանկանում են իր հիմնարկը խլել իր ձեռքից:
Հարցին, թե ի՞նչ կփոխանցեք Կարո Կարապետյանին, Գ. Ենոքյանը պատասխանեց. «Թող առողջ ապրի այս աշխարհում, ու Աստծուց վախենա: Ոչ մի բան չէի ասի: Վերևն Աստված կա, ցանկացածի արածը վերևում տեսնում են»:
Տեսանյութն ու մանրամասները՝ առաջիկայում: