Բաժիններ՝

Շիրակի մարզում բարձրագույն կրթություն ստանալը թանկ հաճույք է դառնում

Asparez.am-ըգրում է.  Այս ուսումնական տարում Շիրակի մարզում հանրակրթական դպրոցը կավարտի 2346 12-րդ դասարանցի: Նրանցից միայն 1013-ն է հանձնելու միասնական քննություններ: Շրջանավարտների մի մասը բարձրագույն կրթություն չի ստանալու: Մյուսներն ընտրելու են արհեստ ձեռք բերելու ճանապարհը, իսկ մի ստվար մաս էլ մասնակցելու է միայն ներբուհական քննությունների, նրանք ընտրել են սպորտի կամ արվեստի ճյուղը:

Հանրապետությունում դիմորդներն առաջին միասնական առաջին քննությունը կհանձնեն հունիսի 2-ին` Աշխարհագրություն, Ընդհանուր պատմություն (Համաշխարհային պատմություն) առարկաներից: Այս տարի եւս կգործեն 34 քննական կենտրոններ, դրանցից 3-ը` Գյումրիում` թիվ 10, 11, 21 հիմնական դպրոցներում:

Շիրակի մարզում միասնական քննություն հանձնող 1013 դիմորդի մոտ 60-50 տոկոսը նախընտրել է մայրաքաղաքի բուհերը. այս բուհերը չընդունվելու դեպքում միայն նրանք կհամաձայնեն 2-րդ հայտով ընդունվել տեղի բուհեր:

Այս տարի Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղերում բակալավրի կրթական ծրագրի համար նախատեսված է անվճար 105 եւ վճարովի 876 տեղ: Վարձավճարները տատանվում են 250 000-400 000 դրամի սահմաններում: Արդեն պարզ է դառնում, որ այս 3 բուհերում էլ ուսանողական նստարանները թափուր են մնալու, ինչպես վերջին տարիներին է լինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս