Բաժիններ՝

Խաբի Ալոնսո. «Նույնիսկ ամենափոքր սխալը չենք կարող մեզ թույլ տալ»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա» – «Բավարիա» դիմակայության առաջին խաղից առաջ տեղի է  ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են մյունհենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը և  կիսապաշտպան Խաբի Ալոնսոն: Նրանք  պատասխանել են լրագրողների հարցերին:

Խաբի Ալոնսոն նշել է. «Եզրափակիչ դուրս գալու համար նույնիսկ ամենափոքր սխալը չենք կարող մեզ թույլ տալ: Մենք դասեր ենք քաղել «Պորտուի» հետ առաջին խաղից: Շատ եմ խաղացել «Բարսելոնայի» դեմ կարիերայիս ընթացքում, այս անգամ «Բավարիայի» հետ ամեն ինչ այլ է:  Գիտենք «Բարսայի» խաղը, ինչպես է նա ճնշում մրցակիցներին, բայց մենք կփորձենք մեր խաղը խաղալ: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների բացակայությունը չի կարող արդարացում լինել մեզ համար, մենք խաղին տրվելու ենք նույն ոգևորությամբ»:

Ալոնսոն նաև նշել է, որ կփորձեն Մեսսիի առաջխաղացումները կասեցնելու համար անել ամեն ինչ: Ի հակադրություն սրան՝ Մանուել Նոյերը նշել է, թե Մեսսիին ցույց կտան, թե ով է տան գլխավորը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս