Բաժիններ՝

ԻՊ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածքում ունի ավելի քան 70 զինյալ

New York Daily News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի տարածքում գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 71 զինյալ: Այս մասին նշվածէ JustPasteIt կայքում տեղ գտած սպառնալից ուղերձում, որի հեղինակը ենթադրաբար խմբավորման ներկայացուցիչներն են:

Ավելի վաղ՝ մայիսի 3-ին, ԱՄՆ Թեքսաս նահանգում կրակոցներ էին հնչել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի մոտ: Դրանց ժամանակ Ոստիկանությանը հաջողվել էր սպանել կրակ բացած երկու տղամարդկանց: Դրան հաջորդած ռադիոուղերձի ժամանակ ԻՊ-ը ստանձնեց տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Թերթն ընդգծում է, որ սպառնալիքներով լեցուն ուղերձը հասցեագրվել է ցուցահանդեսի կազմակերպիչ, բլոգեր Փամելա Գելերին: Դրանում նշված է, որ ԻՊ-ը 71 ուսուցում ստացած «զինվոր» ունի ԱՄՆ-ի 15 նահանգներում, որոնք հրաման ստանալուն պես պատրաստ են անցնել հարձակման: Ուղերձում նշվել է այդ նահանգներից միայն 5-ի անունը՝ Վիրջինիա, Մերիլենդ, Իլինոյս, Միչիգան ու Կալիֆոռնիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս