«Խոպանչիներին» հարկելու մասին օրենքն ընդունվեց. A1plus.am
Ինչպես գրում է A1plus.am-ը, 65 կողմ, 16 դեմ եւ 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր ընդունեց Եկամտահարկի եւ Շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դեմ էին ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգություն»-ը, ձեռնպահ` ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, կողմ էր միայն ՀՀԿ-ն:
Ըստ այս նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող շինարակական որեւէ կազմակերպության հետ եւ 13 տոկոս եկամտահարկ մուծեն ոչ թե տվյալ երկրի, այլ ՀՀ պետբյուջե:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ արեց մինչեւ երկրորդ ընթերցում շտկումներ անել նախագծում: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսպես գործերը չեն վարվում. «Սա աֆյորայի է նմանվում: Սա անարգանք է ԱԺ նկատմամբ. վերջին օրով ԱԺ բերել նման նախագիծ, որ չկարողանանք ներկայացնել պատշաճ հիմնավորումներ, ապա եթե արժանապատվություն ունենք, պետք է մեր քվեարկությամբ մերժենք այն»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում