Գեներալ Մանվելի փիառի պատճառով մարդկանց հանգստյան օրը հարամվում է. «Ժամանակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցներում դժգոհության նոր ալիք է բարձրացել: Ուսուցիչները և աշակերտները դարձել են ԿԳՆ-ի, ՊՆ-ի և «Երկրապահի» միջև կնքված փոխըմբռնման հուշագրի «գերին»: Մեզ տեղեկություններ են հասել, որ ուսուցիչներին և աշակերտներին հանգստյան օրերին ռազմահայրենասիրական կրթության շրջանակներում տանում են ԵԿՄ՝ դասընթացների: Հանգստյան օրերին պարապմունքների գնալուց դժգոհ են թե աշակերտները, թե ուսուցիչները:
Մասնավոր զրույցներում նրանք նշում են, որ «գեներալ Մանվելի փիառի պատճառով իրենց հանգստյան օրը «հարամվում է», ի՞նչ կարիք կա գնալ ԵԿՄ, այդ ի՞նչ է անում Մանվելը, որ ՊՆ-ն և ԿԳՆ-ն չեն կարողանում անել ռազմագիտության դասերին»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։