Աղիների գարնանային մաքրում

70 տարվա ընթացքում մեր աղիներով անցնում է 100 տոննա ուտելիք և 40 հազար լիտր հեղուկ: Այսպիսով, աղիներում հավաքվում են 15 կգ կալային քարեր, տոքսիններ, որոնք թունավորում են արյունն ու անուղղելի վնաս հասցնում մեր օրգանիզմին:

Աղիների աղտոտված վիճակի մասին են խոսում հաճախակի փորկապությունները, նյութափոխանակության խանգարումները, շաքարային դիաբետը, ֆիլտրող օրգանների՝ լյարդի և երիկամների հիվանդությունները, տեսողական և լսողական հիվանդությունները, մաշկի, մազերի, եղունգների հիվանդությունները և այլն:

Հոգնայի միջոցով մաքրվում է հաստ աղիի միայն մի մասը (40-50 սմ):

Կտավատի սերմերի ալյուրի օգտագործումը թույլ է տալիս մաքրել աղիները 3 շաբաթվա ընթացքում: Այս ամենի հետ մեկտեղ՝ պահպանվում է նաև աղիների նորմալ միկրոֆլորան:

Կարդացեք նաև

Ուշադրություն. Այս գործողությունն օգնում է նաև արագ կարգավորել քաշն ու այրել ավելորդ ճարպերը:

Այս ալյուրն օրգանիզմից դուրս է բերում տոքսիկ տարրերը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն նաև հրաշալի հակապարազիտային միջոց է:

Օգտագործման եղանակը

Կտավատի ալյուրն օգտագործվում է՝ որպես ուտելիքների բաղադրիչ մաս. Այն օգտագործվում է մեկ չափաբաժին ուտելիքին՝ 2-3թ/գ չափով:

Աղիների մաքրում

Շաբաթ 1. 1դեսերտի գդալ ալյուր+100 գ թթվասեր կամ կեֆիր

Շաբաթ 2. 2 դեսերտի գդալ+100 գ թթվասեր կամ կեֆիր

Շաբաթ 3. 3 դեսերտի գդալ ալյուր +150գ կեֆիր կամ թթվասեր

Եթե դժվար է գտնել ալյուրը, կարող եք պարզապես գնել կտավատի սերմերն ու աղալ դրանք:

Այս խառնուրդը պետք է ուտել առավոտյան՝ նախաճաշի փոխարեն: Հաստ և բարակ աղիները կմաքրվեն կալային քարերից և այլ գոյացություններից:

Թթվասերը կարող եք փոխարինել մածունով կամ այլ թթվային ըմպելիքով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս