Բաժիններ՝

Օբաման հայտնել է Բալթիմորի բողոքի ակցիաների պատճառը

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Բալթիմորում գրանցված զանգվածային անկարգությունների համար հիմք են ծառայել բուն մանկությունից սկիզբ առած բարդությունները, որոնց բախվում են էթնիկ փոքրամասնությունները.

«Դա անարդարության, անօրինության զգացումն է, երբ մարդիկ չունեն ձայնի իրավունք: Այդ ամենը դարձել է այն բողոքի ակցիաների պատճառներից մեկը, որոնց մենք ականատես եղանք Բալթիմորում, Ֆերգյուսոնում և այստեղ՝ Նյու Յորքում»:

Բալթիմորում ոստիկանության դաժանությունների դեմ բողոքի ակցիաները մեկնարկել էին քաղաքի սևամորթ բնակիչ Գրեյի մահվանից հետո: Նա հիվանդանոցում մահացել է ապրիլի 19-ին, ուր բերվել էր ոստիկանատնից: Ձերբակալման ժամանակ Գրեյը ստացել էր մարմնական վնասվածքներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031