Բաժիններ՝

Կատարում տեղի է ունեցել Աֆղանստանի կառավարության ու «Թալիբանի» ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումը

The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ հանգստյան օրերին Կատարի Ալհոր քաղաքում տեղի է ունցել աֆղան պաշտոնյաների ու քաղաքացիական ակտիվիստների և «Թալիբան» շարժման ոչ պաշտոնական հանդիպումը: Բանակցություններն անցկացվել են դռնփակ պայմաններում, սակայն կողմերը դրանք համարում են խաղաղ բանակցային գործընթացի մեկնարկ:

Թալիբների պատվիրակության ղեկավար Շեր Մուհամադ Աբաս Ստանիկզայը հայտարարել է, որ դրա դրական ու հետաքրքիր հանդիպում էր, և որ այդօրինակ շփումներն էլ ավելի են մոտեցնում քաղաքական տարբեր ուժերի դիրքորոշումները:

Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչն իր հերթին աննախադեպ է համարել այն, որ թալիբները հայտարարել են, որ նմանատիպ հանդիպումներում պետք է ներկայացված լինեն քաղաքական տարբեր ուժեր:

Բանակցությունների մասնակիցների մոտ տպավորություն է առաջացել, որ թալիբները պատրաստ են կոալիցիոն հարաբերություններին ու ընտրական գործընթացին մասնակցելու:

Կողմերը պլանավորել են շփումները շարունակել հունիսին: Բանակցություններին մասնակցել է «Թալիբանի» 8 ներկայացուցիչ, որոնց թվում եղել են նաև Աֆղանստանի թալիբանական նախկին կառավարության ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս