ԱԺ-ում կրքերը թեժացել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանը մայիսի վերջին մեկնելու է Կանադա: Մեր տեղեկություններով, այս հողի վրա ԱԺ-ում կրկին կրքերը թեժացել են: Ըստ որում՝ ուղեւորությունների համար մշտապես կոկորդ պատռող կին պատգամավորներից բացի, այս անգամ պայքարի են դուրս եկել նաեւ տղամարդիկ:

Նշենք, որ ԱԺ-ում կա Հայաստան-Կանադա բարեկամական խումբ, որի կազմում են Հովհաննես Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արմեն Բաբայանը, Ռուբեն Գեւորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Մհեր Շահգելդյանը, Վարդան Օսկանյանը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս