Աննման Բենեդիկտ Կամբերբետչի 15 ցիտատները
AdMe.ru կայքը հավաքել է խարիզմատիկ այն Շերլոկի լավագույն ցիտատները, ում սիրահարվեց ողջ աշխարհը:
«Որքան շատ ես հեռանում սեփական «ես»-իցդ, այնքան կյանքն ավելի հետաքրքիր է դառնում: Ինձ չի հետաքրքրում ներդաշնակությունը: Անընդհատ դուրս գալ հարմարավետության սահմաններից. ահա թե որտեղ եմ ես տեսնում իմաստը»:
«Ինձ միշտ արգելում էին պատմել «Sherlock»-ի, «The Hobbit»-ի և «Star Trek»-ի մասին: Դա նշված է իմ պայմանագրում, ու անգամ, եթե ինձ դանակով խփեն, ես ոչինչ չեմ ասի»:
«Սովորաբար ես խաղում եմ գունատ, հյուծված ինտելեկտուալների կամ ֆիզիկապես թույլ սիրեկանների դերեր: Բայց իրական կյանքում ես այդ դերերի հակադրությունն եմ»:
«Ամենահմայիչ մարդիկ նրանք են, ովքեր նկատում են մյուսների հմայքը»:
«Հոլիվուդյան փառքն ինձ երբեք չի հետաքրքրել: Ես դրան չեմ ձգտում, սակայն չեմ էլ խուսափում»:
«Սեքսուալ է այն կինը, ով գիտի, որ իրեն պետք է թանկարժեք հագուստ՝ գեղեցիկ լինելու համար: Սեքսուալ է այն կինը, ում հետ հետաքրքիր է զրուցել: Բայց կա ևս մի բան. հումորի զգացումը նույնպես շատ սեքսուալ է»:
«Ես կարող եմ առանձնահատուկ սրությամբ զգալ կյանքը՝ գիրքը ձեռքիս բազմոցին պառկած»:
«Մահացած մարդկանցից ես կցանկանայի տեսնել Հիտլերին: Ես կասեի, որ նա շատ լավ նկարիչ է, և, որ սիրով զբաղվելը քաղաքականությունից լավ է»:
«Կարծում եմ, որ իմ ուժը ոչ թե մկանների, այլ ուղեղի մեջ է: Բայց դա չի մտահոգում ինձ: Խելացի լինելը հեշտ է: Ավելի բարդ է խելացի խաղալ»:
«Կյանքը լրիվ այլ կլիներ, եթե մարդիկ միմյանց միշտ ասեին՝ «Դեմ չե՞ք, եթե ես….»:
«Ամեն ֆիլմից հետո ինձ վրա ավելանում է մի քանի սպի»:
«Ես պետք է սովորեմ ասել՝ «ոչ»: Առաջ յուրաքանչյուր առաջարկությանը ես պատասխանում էի՝ «այո», բայց հիմա ես ամեն ինչ անում եմ, որ փոխվեմ»:
«Մի՞թե ես կարող եմ ինչ-որ խորհուրդ տալ, այն էլ՝ մի ամբողջ սերնդի:
Փոքր-ինչ ավելի սովորական կյանքով ապրեք: Ահա և այդքանը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը