Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն վերականգնում է Ռուսաստանի հետ «Սառը պատերազմի» ժամանակվա «կարմիր հեռախոսը»

Frankfurter Allgemeine թերթի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի ժամանակներից ի վեր կազմակերպում է ուղիղ գիծ ռուսական զինվորական հրամանատարության հետ: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում թերթի աղբյուրը:

Թերթի տվյալներով` դրանից օգտվելու իրավունք կունենան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարն ու ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահը: Կապի միջոցները մշտապես կմնան բաց և կանցնեն ստուգում: Ուղիղ գծի ակտիվացումն ու դրա տեղակայման մանրամասները չեն հրապարակվում:

Գերմանական պարբերականը պնդմում է, որ ռուսական կողմն արդեն իսկ ստացել է շփման համարները: Նման կապի ստեղծման նախաձեռնողը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն է: Նման նախաձեռնության դրդապատճառ է հանդիսացել Ուկրաինայի կապակցությամբ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև լարվածությունը:

1962 թվականի Կարիբյան ճգնաժամից հետո ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի ռազմական հրամանատարության միջև նույնպես հաստատվել էր այսպես կոչված «կարմիր հեռախոս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս