Նեպալի հետևանքով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7040-ի
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7040-ի: Այս մասին հայտարարել է Նեպալի Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը: Տուժածների թիվը կազմում է 14.398 մարդ:
Նեպալի կառավարությունը հայտարարել է, որ ողջ մնացածներ հայտնաբերելու հավանականությունը մոտ է զրոյին, սակայն մարդկանց փնտրտուքը շարունակվում է: ՄԱԿ-ի գնահատականներով` երկրաշարժից տուժած երեք միլիոն մարդ կարիք ունի սննդի: Ընդ որում` նրանց կեսն անհապաղ ունի դրա կարիքը:
ՄԱԿ-ի տվյալներով` երկրաշարժի հետևանքով Նեպալում փլվել է 500.000 տուն: Մայրքաղաք Կատմանդուում փլվել են բազմաթիվ շինություններ, սակայն երկրի գյուղական շրջաններն ավելի ուժեղ են տուժել: Ողջ երկրում գործնականորեն ոչնչացվել է տրանսպորտային ենթակառուցվածքը: Երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 7.8 մագնիտուդ: