Արյան խումբն ավելին կարող է պատմել, քան պատկերացնում եք
Արյան խումբը որոշվում է բաղադրիչ տարրերով. հատուկ ածխաջրերն ու սպիտակուցները կազմում են տարբեր կառուցվածքի արյուն: Արյան տարբերակման ժամանակակից մեթոդները ծագել են դեռևս 1900-ական թվականներին: Գոյություն ունեն արյան IV հիմնական խմբեր, որոնցից ամենատարածվածը II-ն է: Շատ կարևոր է իմանալ արյան խումբը, քանի որ, եթե անհրաժեշտ լինի արյան փոխներարկում կատարել, ապա պետք է պարտադիր միևնույն խմբի արյուն գտնվի:
I խումբ
Սա արյան ամենահին խումբն է, որը պահպանվել է նեանդերթալցիների նախնադարյան համայնքի ժամանակներից: Այդ ժամանակ մարդիկ հիմնականում սնվում էին կենդանական ծագման մթերքներով, հետևաբար՝ սպիտակուցներով հարուստ դիետաները համապատասխանում են արյան այս խումբն ունեցող մարդկանց: Այս արյան խմբով ծնված մարդիկ առաջնորդներ և կառավարիչներ են: Ապագան կանխատեսելու նրանց յուրահատուկ կարողությունը շատ իրավիճակներում փրկում է նրանց: Ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե չլինեին անպատասխանատվությունն ու որոշակի մակերեսայնությունը: Նեանդերթալցիների հետևորդների առողջությունը շարժումն է: Որքան ակտիվ են նրանք, այնքան երկար են ապրում: Այս խմբին պատկանող տղամարդիկ հրաշալի սիրեկաններ են, սիրում են նոր կանանց գայթակղել և երբեք չեն բավարարվում իրենց ձեռք բերածով: Կանայք անհագուրդ են և շատ խանդոտ:
II խումբ
Այս խումբն ի հայտ է եկել ավելի ուշ, երբ մարդիկ սկսել են զբաղվել հողագործությամբ: Այդ իսկ պատճառով, արյան այս խումբն ունեցող մարդիկ իրենց ավելի լավ են զգում տարատեսակ ուտելիքներ պարունակող սննդակարգի ժամանակ: Արյան II խումբն ունեցող մարդիկ հեշտությամբ են հարմարվում ցանկացած պայմաններին, նրանք կոնֆլիկտային չեն: Արյան այս խումբն ունեցող մարդիկ ծնված են շփվելու համար, ընդհանուր լեզու են գտնում բոլորի հետ, հեշտությամբ են սովորում տարբեր լեզուներ: Այս մարդիկ հաճախակի խնդիրներ են ունենում տեսողության և սրտի հետ, պետք է ուշադիր լինեն լյարդի հանդեպ: Այս խմբի տղամարդիկ ամաչկոտ են և հավատարիմ, նրանք հարգում են իրենց կողակցին: Կանայք իդեալական կին են լինում՝ հավատարիմ և հասկացող, սովորաբար շատ են սիրում երեխաներին:
III խումբ
Այս խումբն առաջացել է այն ժամանակ, երբ երկրի վրա սկսել են քայլել: Տաքից ցրտին անցնելու դժվար ժամանակներն ազդել են արյան կառուցվածքի վրա, տեղի է ունեցել մուտացիա: Այս խմբի մարդկանց տարբերակիչ հատկանիշը համբերատարությունն է: Նրանք կարող են լինել հրաշալի ոսկերիչներ և վիրաբույժներ, հրաշալի են կատարում այն ամենը, ինչ սովորել են: Տառապում են ստամոքսի և ինֆեկցիոն հիվանդություններից, որոնք ազդում են լորձաթաղանթների վրա: Այս խմբի տղամարդիկ հաճախակի են փոխում իրենց զուգընկերներին, այնքան ժամանակ՝ մինչև չհանդիպեն իրենց միակին: Կանայք տարբերվում են հատուկ շռայլությամբ և ճաշակի զգաղոցությամբ, սիրում են իշխել և մինչև վերջ տանում են իրենց ասածը:
IV խումբ
Սա ամենահազվադեպ հանդիպող արյան խումբն է: Այն հայտնվել է 1000 տարի առաջ: Այս խմբի մարդիկ ունեն հրաշալի իմունային համակարգ, դիմացկուն են վերջերս հայտնված հիվանդությունների նկատմամբ: Բայց նրանք ունեն նաև խոցելի տեղեր՝ լսողական օրգանները, մաշկը, հոդերն ու ոսկորները: Գիտնականներն ու հայտնագործողները հիմնականում այս արյան խումբն են ունենում: Այս խումբն ունեցող տղամարդիկ հրաշալի գայթակղողներ են, գիտեն՝ ինչ պետք է անել, որպեսզի իրենց վրա ուշադրություն դարձնեն: Կանայք սեքսուալ են և ձգող:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը