
Պաստերիզացված կաթ՝ լավագույնը երեխաների համար

Օրգանական և պաստերիզացված կաթն առողջարար է երեխաների համար: Սակայն սովորական պաստերիզացված կաթը 3 անգամ շատ յոդ է պարունակում, քան մյուսները:
Յոդը տարր է, առանց որի մանկական օրգանիզմը չի կարող նորմալ զարգանալ: Յոդի մեծ քանակություն մենք ստանում ենք կովի կաթից: Սակայն ոչ բոլոր կաթերն են հարուստ այս տարրով: Րեդինգ համալսարանի գիտնականները համեմատել են օրգանական, պաստերացված և ուլտրապաստերացված կաթը՝ ըստ յոդի քանակության: Այս համեմատության առաջատարը դարձավ պաստերացված կաթը, դրանում յոդը 32% ավելի շատ է, քան օրգանականում և ուլտրապաստերացվածում:
Մեծ Բրիտանիայում, ինչպես և Ռուսաստանում, շատերն ապրում են այնպիսի շրջաններում, որտեղ յոդի պակաս կա: Արդյունքում՝ այդ շրջանների բնակիչների մոտ առաջանում են վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ: Բրիտանացիները կովերին կերակրում են սննդային հավելումներով, որոնք յոդ են պարունակում՝ կովի կաթը յոդով հարստացնելու համար: Կովերը հիմնականում սնվում են խոտով, որը յոդ չի պարունակում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հղի կանայք պետք է հեռու մնան օրգանական և ուլտրապաստերացված կաթից, քանի որ դրանցում յոդ գրեթե չկա, ինչն անհրաժեշտ է պտղի ճիշտ զարգացման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը