Բաժիններ՝

Մարգվելաշվիլին մեկ շաբաթով հետաձգել է կառավարության նորացված կազմի հաստատումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նախարարների թեկնածուների ցուցակը ներկայացրել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն, որպեսզի նա կառավարության նորացված կազմը ներկայացնի խորհրդարանին` վստահություն հայտնելու համար:

Վրաստանի կառավարության մամլո ծառայության աշխատակիցը հայտարարել է, որ իրենք սպասում են նախագահի հայտարարությանը: Մարգվելաշվիլին, սակայն, հրաժարվել է ստորագրել իրեն ներկայացված ցուցակը` հայտարարելով, որ վարչապետին ու խորհրդարանին տալիս է մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի նրանք հանգիստ վիճակում հստակեցնեն կառավարության կազմը:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ շտապելու կարիք չկա, և որ վարչապետն ու խորհրդարանը պետք է խորհրդակցություններ անցկացնեն ավելի հանգիստ վիճակում և հստակեցնեն կառավարության կազմը: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Գարիբաշվիլին հույս է հայտնել, որ կառավարության նորացված կազմի հաստատումը տեղի կունենա այս շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031