Ալիմենտի չվճարելու հարցի շուրջ վիճաբանության ընթացքում տղամարդը ծեծել է նախկին կնոջն ու դստերը
Դատարան է ուղարկվել Կոտայքի մարզի բնակչի դեմ հարուցված քրեական գործը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալիմենտի չվճարելու հարցի շուրջ վիճաբանել է իր նախկին կնոջ հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով մի քանի հարվածներ է հասցրել վերջինիս և իր դստեր մարմնի տարբեր մասերին` նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածներ:
Նա նախկինում դապատաևտված չի եղել, այժմ մեղադրվում է ծեծի մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
ՀՀ քրեական օրենսգրքով՝ ծեծը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: