Ձեռքի տակ եղած 6 միջոց գրիպի և հարբուխի դեմ
Սեզոնային վարակների և մրսածության դեմ ցանկալի է պայքարել ոչ թե դեղամիջոցներով, այլ բնական եղանակներով, քանի որ այդ դեպքում մեր առողջությանը վնաս չի հասցվի։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն մթերքների ցանկը, որոնք հաջողությամբ պայքարում են գրիպի և հարբուխի դեմ։
1. Կիտրոն- Կես կիտրոնը ճզմեք տաք թեյի մեջ և խմեք։ Սա կօգնի հանգստացնել բորբոքված կոկորդը։
2. Մեղր- Մեղրը կօգնի թեթևացնել կոկորդի ցավը և իջեցնել ջերմությունը։
Վերցրեք 1 թ/գ մեղր և կես լիտր գոլից մի քիչ տաք ջուր։
Յուրաքանչյուր կես ժամը մեկ ողողում արեք։
Մրսածության դեպքում կարելի է նաև մեղրը լուծել տաք կաթի մեջ և խմել քնելուց առաջ։
3. Սխտոր- Սխտորի գործածումը բարձրացնում է իմունիտետը։
Եթե մի 2 ատամիկ սխտոր ուտեք, երբ զգում եք, որ հիվանդ եք, կզգաք, որ հիվանդությունը սովորականից կարճ է տևում։
Ցանկալի է սխտորը գործածել թարմ վիճակում։
4. Խնձորի քացախ- Ինչպես և կիտրոնը, խնձորի քացախը կարող է պայքարել բակտերիաների և վարակների դեմ։
Կոկորդի ոչ ուժեղ ցավի դեպքում շատ է օգնում կոկորդի ողողումը խնձորի քացախով։
Անհրաժեշտ է 1 բաժակ ջրին ավելացնել 1 թ/գ խնձորի քացախ։
Ողողում կատարեք յուրաքանչյուր 2 ժամը մեկ։
5. Կոճապղպեղ (имбирь)- Կոճապղպեղի արմատը գրիպի, հարբուխի ու մրսածության դեմ պայքարի կախարդական միջոց է։ Այն ակնթարթորեն վերացնում է դրանց սիմպտոմները և օգնում է հաղթահարել վարակները։
Կոճապղպեղն օգտագործվում է բուրավետ և համեղ թեյ պատրաստելիս։ Ցանկալի է կոճապղպեղով թեյը խմել առավոտյան և ողջ օրվա ընթացքում, միայն ոչ քնելուց առաջ, քանզի այն առույգություն է պարգևում և կարող է քնի խանգարման պատճառ դառնալ։
Կոճապղպեղը կտրատեք բարակ կտորներով, դրեք բաժակի մեջ, ավելացրեք 2 կտոր կիտրոն և վրան թեյ լցրեք։
6. Վիսկի- Վիսկիի քիչ քանակությունը կօգնի թեթևացնել մրսածության սիմպտոմները։
Հայտնի է, որ հին շոտլանդացիները մրսածության դեպքում վիսկի էին խմում և անում տաքացնող կոմպրեսներ։
Թեյի մեջ ավելացրեք ընդամենը մի քանի կաթիլ վիսկի և վայելեք։
Բայց սա չի կարելի կիրառել, եթե ջերմում եք:
Խորհուրդ է տրվում նաև պատրաստել իմունային համակարգը խթանող միջոցներ ներքոբերյալ մթերքներից`
1. Մեղրով և սխտորով դեղամիջոց
Բաղադրամասերը՝
- 1 գլուխ սխտոր
- Մեղր
Պատրաստման եղանակը՝
Ճզմած սխտորը դնել ապակյա տարայի մեջ և վրան մեղր լցնել։ Տարան փակել, դնել մութ տեղում և թողնել 5 օր։
Ապա դնել սառնարանում և ընդունել ողջ սեզոնի ընթացքում։
2. Վիսկիով օշարակ մեծահասակների համար
Բաղադրամասերը՝
- 4 ճ/գ վիսկի
- կես կիտրոն
- 8 ճ/գ ջուր (ըստ ցանկության)
- 1 ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը՝
Բացի մեղրից՝ բոլոր բաղադրիչները խառնել իրար և դնել միկրոալիքային վառարանը 45 վայրկյանով։
Հանել, ավելացնել մեղրը և ևս 45 վայրկյանով դնել վառարանը։
3. Օգտակար խառնուրդ
Բաղադրամասերը՝
- 10 պճեղ սխտոր
- կես բաժակ սխտոր
- 1/4 բաժակ խնձորի քացախ
- 1 կիտրոն
- 4 ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը՝
Դանդաղ կրակի վրա եփիր մի փոքր ճզմած սխտորը մոտ 10 րոպե։
Քամիր, ապա ավելացրու խնձորի քացախը, կիտրոնի հյութը և վերջում` մեղրը։ Օգտագործիր ըստ անհրաժեշտության, օրական 3 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ