«Վիտամինցի» Տիգրան. «Աղջիկս մի քիչ «լաչառ» է»
«Վիտամինցի» Տիգրանի հայր դառնալու մասին ESem.am-ի ընթերցողները տեղյակ են: Տիգրանի հետ խոսել ենք փոքրիկի նախասիրությունների, սիրած զբաղմունքների մասին ու պարզել, թե ինչպիսին է Ռիտան. հումորիստը մեզ է տրամադրել նաև նրա լուսանկարները:
Տիգրանի խոսքով` փետրվարի 28-ին աղջիկը ինն ամսական կդառնա: Այդ օրը ևս Տիգրանն ու կինը` Սեդան, կնշեն ինչպես նախորդ ութ ամիսները: Տիգրանի փոխանցմամբ` ամեն ամիս այնպես է դասավորել գործերը, որ կարողանա տանը լինել ու փոքրիկի հետ փչել տորթի մոմերը:
Տիգրանը նշեց, որ երեխայի խնամքով հիմնականում կինն է զբաղվում: «Հիմնական հոգսը կնոջս ուսերին է ընկած, սակայն եթե ժամանակ եմ ունենում, ինքս էլ օգնում եմ նրան»,- ասաց հումորիստը և նշեց, որ օրինակ լողացնելու գործում իրեն բաժին է հասնում ջուրը լցնելու պարտականությունը:
Հումորիստը փոքրիկ աղջկան հիմնականում «ձագ ջան» է ասում: «Կարելի է ասել, հազվադեպ եմ անունով դիմում: Այս շրջանում նրան Ռիտուլ ենք ասում, բայց կարծում եմ, 1 տարեկանը լրանալուց հետո կփորձենք Ռիտա ասել, որպեսզի բոլորն էլ սովորեն այդպես կոչել նրան»,- նշեց Տիգրանը:
Դերասանը նշեց, որ Ռիտան բավականին խելոք փոքրիկ է, սակայն կապրիզներ էլ ունի: «Մի քիչ «լաչառ» է. իր կապրիզներն ունի:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: