Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին կբարձրանա 2-4 աստիճանով, մարտի 1-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, բացառությամբ արևելյան շրջանների, կբարձրանա 2-4 աստիճանով, մարտի 1-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով:
Փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:
Երևանի փետրվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.00C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.70C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 2.00C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն