Բողոքի ակցիայի են դուրս եկել գյումրեցի տաքսիստները
Tsayg.am-ը գրում է. Փետրվարի 27-ին բողոքի ակցիայի են դուրս եկել գյումրեցի տաքսիստները: Նրանք մեքենաները կայանել են Վարդանանց հրապարակի քարե գորգի մոտ և պահանջել «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգի» վերանայում:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին տրանսպորտի ու կապի նախարարությունը նախագիծ հաստատեց, որով որոշակի փոփոխություններ նախատեսվեց տաքսու վարորդների համար: Հենց դա էլ զայրույթի տեղիք էր տվել ու վարորդներին ոտքի հանել:
Վարդանանց հրապարակում հավաքված քաղաքացիներից երկուսը հանդիպեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, մի քանիսը հանդիպեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն: