
Ռուբեն Հակոբյան. «Այժմ ԲՀԿ-ն սառեցրել է գործընթացները, և համագումարը կհստակեցնի ամեն ինչ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից հետո «Ժառանգությունը» կորոշակիացնի իր անելիքները: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ այժմ ԲՀԿ-ն սառեցրել է գործընթացները, և համագումարը կհստակեցնի ամեն ինչ:
«Դասեր քաղելով՝ պետք է դուրս գանք այս քաղաքական ծանր վիճակից»,- ասաց նա:
Ըստ Հակոբյանի՝ մինչ օրս «եթե»-ներին, մոտիվացիաներին ավելի տեղ են տվել, քան կա. «Իմ գործընկերները իրենց ծրագրերը քաղաքական դաշտում կառուցել են «եթե»-ների վրա, իսկ ես հիմնվում եմ փաստերի վրա: Ամբողջական գնահատականը, թե ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ, կտամ, երբ կունենամ ամբողջական ինֆորմացիա»: