Բաժիններ՝

«Գազպրոմը» պատրաստ է առանձին քննարկել Դոնբասին գազ մատակարարելու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» պատրաստ է Դոնբասին գազ մատակարարելու հարցը դուրս բերել ռուս-ուկրաինական գազային հարցի քննարկման շրջանակներից: Այս մասին հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը երեկ առաջարկել է Դոնեցկին ու Լուգանսկին Ռուսաստանից գազ մատակարարելու հարցերը դիտարկել ռուս-ուկրաինական ձմեռային գազային փաթեթից զատ: Կուպրիյանովը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք ներկա պահին մեր քննարկումների շրջանակից դուրս բերել Դոնբասին գազ մատակարարելու հարցը»:

Փետրվարի 19-ին «Ուկրաինայի Նավթոգազը» դադարեցրել է գազի մատակարարումը Դոնբասին՝ դա պատճառաբանելով գազամուղերի լուրջ վնասված լինելու հանգամանքով: Դրանից ժամեր անց ուկրաինական կողմը հայտարարել էր, որ խողովակաշարը վերականգնվել է, և վերսկսվել է գազի մատակարարումը տարածաշրջանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս