Ղրղզստանը Բելառուսին կոչ է արել հանձնել նախկին նախագահ Բակիևի ընտանիքին
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի ղեկավար Ալմազբեկ Աթամբաևն ակնկալում է, որ Բելառուսի իշխանությունները Բիշքեկին կհանձնեն երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի ընտանիքի ներկայացուցիչներին:
Կուրմանբեկի կրտսեր եղբայր Ժանիշ Բակիևին կասկածում են Մինսկում քրեական հեղինակություն Ալմամբետ Անապիաևի դաժան սպանությանը մասնակցելու մեջ. «Ղրղզստանը հինգ տարի է, ինչ ձգտում է հասնել Մինսկի կողմից պարտավորությունների կատարմանը, որոնք առնչվում են հանցագործների նկատմամբ հետախուզում հայտարարելուն, քրեորեն հետապնդելուն ու հանձնելուն՝ միջազգային կոնվենցիաներին համապատասխան:
Դրա փոխարեն պաշտոնական Մինսկը նախընտրել է Բիշքեկին մերժել մեր օրինական պահանջներում»: Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևն ու նրա կրտսեր եղբայր, Պետական պահպանման ծառայության նախկին պետ Ժանիշը Ղրղզստանից փախել են 2010 թվականի ապրիլին: Բելառուսն ապաստան է տվել Կուրմանբեկ Բակիևին, ուր հետագայում տեղափոխվել են նրա ընտանիքի անդամներն ու մերձակա շրջապատի ներկայացուցիչները:
Ղրղզստանում Բակիև եղբայրներին հեռակա կարգով դատապարտել են ցմահ ազատազրկման՝ 2010 թվականի ապրիլի 7-ին Բիշքեկի կենտրոնում ցուցարարների զանգվածային գնդակահարությունների համար, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 70 մարդ: Մինսկում սպանված քրեական հեղինակություն Անապիյաևը հանդիսաացել է Ժանիշ Բակիևի մերձակա շրջապատի անդամ և նրա հանձնարարականով ահաբեկել ու սպանել է մարդկանց: