Նորվեգիան վերակառուցում է իր բանակը՝ կապված ռուսական սպառնալիքի հետ. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Նորվեգիան վերակառուցում է իր զինված ուժերը՝ կապված ռուսական սպառնալիքի հետ: Այս մասին Լոնդոն կատարած այցի ժամանակ հայտարարել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Ինե Էրիքսեն Սերեյդեն:
Նա ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Մոսկվան ոչ վաղ անցյալում վերստին ռազմաբազաներ է բացել Ծայր հյուսիսում, որոնք փակվել էին «Սառը պատերազմից» հետո, և բացի այդ, ռուսական մարտական ինքնաթիռները սկսել են ավելի հաճախակի երևալ Նորվեգիայի օդային տիրույթի մոտ.
«Մենք տեսնում ենք, որ նրանք թռչում են ավելի երկար, թռչում են ավելի տարատեսակ ինքնաթիռներով, նրանց ալգորիթմները տարբերվում են անցյալից: Նրանք չեն խախտել մեր սահմանը, և դա տարբերվում է այն ամենից, ինչ տեղի է ունենում Բալթիկ ծովի շրջանում:
Նորվեգիան ուժեղացնում է Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի հետ ռազմական համագործակցությունը: Նորվեգիան բացարձակապես պատրաստ է ընդլայնել ուկրաինացի զինվորականների ուսուցումը»: