Ադրբեջանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմանը. Մամեդգուլիև
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը երեկ Բաքվում հայատարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ռազմավարական առաջադրանքը ԵՄ-ի փորձը երկրում բարձր մակարդակով կիրառելն է:
Նա հիշեցրել է, որ արդեն իսկ վավերացվել է ԵՄ-ի նախագծերին Ադրբեջանի մասնակցելու մասին արձանագրությունը և ափսոսանք է հայտնել, որ այն վավերացված չէ ԵՄ-ի անդամ մյուս երկրների կողմից. «Արդեն եկել է ժամանակը՝ իրավական փաստաթուղթ պատրաստելու համար, որի վրա հենված կլինի ԵՄ-ի ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը:
Ադրբեջանը պատրաստ է դրան, և տվյալ փաստաթղթի նախապատրաստումը գտնվում է ավարտման փուլում: Դրանից հետո փաստաթուղթը կուղարկվի ԵՄ-ի հանձնաժողովի դիտարկմանը: Մի քանի տարի անց ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև կարող է գործել ոչ վիզային ռեժիմ: Մենք հանդես ենք գալիս ԵՄ-ի հետ ոչ թե Ասոցացման համաձայնագիր, այլ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրելու օգտին»: