Բաժիններ՝

Փետրվարի 25-ը մեր երկրի նորագույն պատմության ամենաաղետալի օրերից մեկն է. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանում փետրվարի 25-ը հիշվում է որպես խորհրդային օկուպացման օր: 1921 թվականի փետրվարի 25-ին Կարմիր բանակի զորամասերը մտան Թբիլիսի:

Դրա հետ կապված` Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը երբևէ չի հրաժարվի իր տարածքներից` Աբխազիայից ու Հարավային Օսիայից. «Փետրվարի 25-ը մեր երկրի նորագույն պատմության մեջ ամենաաղետալի օրերից մեկն է: 94 տարի առաջ հայրենասերների անձնազոհությունը չփրկեց մեր հայրենիքը կարմիր օկուպացումից, և Վրաստանի եռամյա անկախությունն ավարտվեց աղետալիորեն:

Խորհրդային օկուպացիոն ռեժիմի 70-ամյա կառավարումը կործանարար ազդեցություն ունեցավ մեր երկրի վրա: Վրաստանն այսօր անկախ երկիր է, և դա բազում սերունդների անձնազոհության արդյունք է: Մեր պարտքն է այդ վիթխարի արդյունքը պահելն է, մեր երկիրը պահպանելն ու ամրապնդելն է:

Վրաստանի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն հրաժարվի երկրի միավորումից: Վրաստանի մի մասը դեռևս օկուպացված է, սակայն մենք երբեք չենք հաշտվի դրա հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս