Փհենյանը կարող է հինգ տարում իր միջուկային զինանոցը հասցնել մինչև 100 միավորի
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ը կարող է մինչև 2020 թվականն իր միջուկային զինանոցը հասցնել մինչև 100 միավորի: Այս մասին հայտարարել են ամերիկացի փորձագետները: Համարվում է, որ ներկա դրությամբ ԿԺԴՀ-ի միջուկային սպառազինությունը կազմում է 10-16 միավոր:
Արբանյակային լուսանկարները, միջուկային փորձագետների գիտելիքները հնարավորություն են տալիս կազմել ապագայի երեք հնարավոր սցենար, որոնց կարող է իրականացնել Փհենյանը:
Փորձագետների խոսքերով` առաջին սցենարի դեպքում միջուկային զենքի պաշարները կարող են կրկնապատկվել` հասցվելով մինչև 20 միավորի: Երկրորդ սցենարի դեպքում այդ ցուցանիշը կարող է մինչև 2020 թվականը հասցվել մինչև 50 միավորի:
Սակայն երրորդ և ամենավատ սցենարի դեպքում միջուկային սպառազինության միավորների թիվը կհասցվի մինչև 100 միավորի: