Ո´չ Վրաստանը, ո´չ էլ Ուկրաինան պատերազմ չեն սկսել. Մարգվելաշվիլի

Ուկրաինական День թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ո´չ Վրաստանը, ո´չ էլ Ուկրաինան պատերազմ չեն սկսել. «Կողմերից ոչ մեկը` ներառյալ Ուկրաինան, չի ցանկանում պատերազմ: Ո´չ Վրաստանը, ո´չ էլ Ուկրաինան պատերազմ չեն սկսել»:

Վրաստանի նախագահը չի կիսում կարծիքն այն մասին, որ Ռուսաստանի հանդեպ Վրաստանի նոր իշխանությունների մոտեցումը ոչինչ չի տվել. «Ռուսաստանի հետ պրագմատիկ քաղաքականությունը միակ ճիշտ ուղին է, որը մենք տեսնում ենք:

Մի կողմից մենք ուենք դրական մշակութային ու առևտրային հարաբերություններ, իսկ մյուս կողմից էլ` ռուսական իշխանությունների բացասական գործողություններ, որը նախորդ տարեվերջից պայմանագրեր է ստորագրել օկուպացված տարածքների հետ»:

Մարգվելաշվիլու խոսքերով` Վրաստանը համայն աշխարհին ցույց է տալիս, որ նա Ռուսաստանի հետ իր հարաբերությունները դիտարկում է որպես բարիդրացիական, մինչդեռ Ռուսաստանի կողմից այդ ռացիոնալ ֆոնին ստացվում են ավելի ագրեսիվ պատասխաններ:

Տեսանյութեր

Լրահոս