Բաժիններ՝

Հրեական 35 ասացվածք

1. Առանց փողի այնքան լավ չէ, որքան վատ է առանց փողի։

2. Ադամն առաջին երջանիկն էր, որովհետև զոքանչ չուներ։

3. Եթե պրոբլեմները կարելի է լուծել փողի օգնությամբ, ուրեմն դրանք ոչ թե պրոբլեմներ են, այլ ծախսեր։

4. Աստված մարդուն տվել է 2 ականջ և 1 բերան, որպեսզի նա ավելի շատ լսի, քան խոսի։

 

5. Թող Աստված մեզ փրկի հիմար կանանցից. խելոքներից ինքդ փրկվիր։

 

6. Երբ գալիս է գինին, գնում է գաղտնիքը։

 

7. Աստված չի կարող միաժամանակ լինել ամենուրեք։ Դրա համար էլ նա ստեղծեց մայրերին։

 

8. Քաղցր լինես՝ կուտեն, դառը լինես՝ կթքեն։

 

9. Վախեցիր առջևից գնացող այծից, հետևից եկող ձիուց և բոլոր 4 կողմերից եկող հիմարից։

 

10. Հյուրը և ձուկը 3 օր հետո միանման են բուրում։

 

11. Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում։

 

12. Ավելի լավ է՝ առանց մորուքի հրեան, քան մորուքը՝ առանց հրեայի։

 

13. Մարդը պետք է ապրի՝ գոնե հետաքրքրությունից դրդված։

 

14. Խուլը լսում է, թե ինչպես է համրը պատմում, որ տեսել է՝ ինչպես է կաղն արագ փախչում։

 

15. Աստված աղքատներին պաշտպանում է հարուստներին հատուկ մեղքեր գործելուց։

 

16. Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը ֆիլանտրոպ կլինեին։

 

17. Երբ տարիքով աղջիկն ամուսնանում է, միանգամից դառնում է երիտասարդ կին։

 

18. Ծնողները երեխաներին խոսել են սովորեցնում, երեխաները ծնողներին՝ լռել։

 

19. Հեռվից բոլոր մարդիկ էլ լավն են։

20. Միգուցե ձվերը հավերից խելոք են, բայց դրանք շուտ են հոտում։

 

21. Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք քիչ խոսեին։

 

22. Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը։

 

23. Վատ կինն անձրևից վատ է. անձրևը ստիպում է, որ տուն մտնես, իսկ վատ կինը՝ տնից դուրս գաս։

 

24. Աշխարհը կկործանեն տականքները։ Իսկ դրանցով աշխարհը լիքն է։

 

25. Աստված, օգնիր ինձ ոտքի կանգնել. ընկնել ես ինքս էլ կարող եմ։

 

26. Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, սպասիր։ Այն կփոխվի դեպի վատը։

 

27. Ինչքան էլ սերը քաղցր բան լինի, նրանից կոմպոտ դուրս չի գա։

 

28. Երբ անելու բան չկա, սկսում են «մեծ» գործեր նախաձեռնել։

 

29. 2 չարիքներից հոռետեսն ընտրում է երկուսն էլ։

 

30. Բոլորը բողոքում են դրամի պակասությունից, իսկ խելքի պակասությունից չի բողոքում ոչ ոք։

 

31. Երեխա չունեցողները նրանց լավ են դաստիարակում։

 

32. Ավելի լավ է ծիծաղից մեռնել, քան վախից։

 

33. Փորձն այն բառն է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները։

 

34. Ճերմակ մազերը ծերության, այլ ոչ իմաստնության նշան են։

 

35. Ծերանալով՝ մարդը, ճիշտ է, վատ, բայց շատ է տեսնում։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս