Բաժիններ՝

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը պաշտոնանկ արվեց Յանուկովիչն ու բանտից ազատ արձակվեց Տիմոշենկոն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ուղիղ մեկ տարի առաջ այս օրն Ուկրաինայի Գերագույն ռադան ժամը 17.11-ին 328 քվեով աջակցություն հայտնեց նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությանը և նախագահական արտահերթ ընտրություններ նշանակեց մայիսի 25-ին:

Դրա պատճառ է դարձել այն, որ նախօրեին Յանուկովիչը հրաժարվել էր ստորագրել 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու մասին օրենքը: Եվ այնուամենայնիվ, այդ օրը վերադարձվեց Սահմանադրությունը, մինչդեռ Յանուկովիչին այլևս չտեսան Կիևում:

Փետրվարի 22-ի գիշերը նա փախավ Խարկով, ուր տվեց իր լեգիտիմության ու նացիստական հեղաշրջման մասին առաջին հարցազրույցը: Յանուկովիչը հաջորդ հարցազրույցը տվեց արդեն Դոնի Ռոստովում: Փետրվարի 22-ը նշանավորվեց նաև նրանով, որ երկիրը սկսեց ժամանակավորապես ղեկավարել Ալեքսանդր Տուրչինովը:

Գերագույն ռադան նրան ընտրեց իր նախագահ և Սահմանադրության համաձայն` նրան օժտեց նախագահի պաշտոնակատարի լիազորություններով: Ապա Գերագույն ռադան որոշում ընդունեց նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատելու մասին` հենվելով ՄԻԵԴ-ի ու Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի որոշումների վրա: Տիմոշենկոն ազատ արձակվեցին նույն օրը:



Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս