Արթուր Աբրահամը հաղթեց՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Բեռլինի «O2 World» մազապալատում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը:
12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ միավորների բացարձակ առավելությամբ (116:112, 117:111,117:111) Արթուր Աբրահամը հաղթեց` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ տոնելով իր 42-րդ հաղթանկը պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը դարձյալ 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել էր Սմիթին:
armsport.am