Մուհամմեդ Ալիի ու Սոնի Լիսթոնի ձեռնոցները վաճառվել են գրեթե 1 միլիոն դոլարով
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի ու նրա հակառակորդ Սոնի Լիսթոնի ձեռնոցները վաճառվել են 956.000 դոլարով:
Մարզիկներն այդ ձեռնոցներով 1965 թվականի մայիսի 25-ին Մեն նահանգի Լյուսթոն քաղաքում անցկացրել են ռևանշ մարտ: Ալին դրանում նոկաուտով հաղթել է առաջին իսկ փուլում: Դատավոր Ջորջ Ռուսոն այդ մարտից հետո ձեռնոցները վերցրել էր իրեն, նրա ընտանիքը դրանք պահել է տասնամյակներ:
Մի քանի տարի առաջ ձեռնոցները վաճառվել են Կալիֆորնիայի բնակիչներից մեկին, ով դրանք հանել է աճուրդի: Չի հաղորդվում ձեռնոցների նոր տիրոջ անունը: Բացի այդ, 179.000 դոլարով վաճառվել է «Ուրվականային հարվածի» լուսանկարը, որում Ալին պատկերված է Լիսթոնի հետ: