Բաժիններ՝

Կինն ամուսնուն մեղադրել է, թե նա ստիպել է իրեն Գարեգին Նժդեհի հրապարակում և Երևանյան լճի մոտակայքում մարմնավաճառությամբ զբաղվել

Դատարան է ուղարկվել 26-ամյա կնոջ դեմ հարուցված քրեական գործը: Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ստորագրությամբ նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր հաղորդմամբ տրամադրված տեղեկությունն ակնհայտ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը, Ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իր ամուսինը բռնություն գործադրելով և հարկադրանքի այլ ձևերով ստիպել է իրեն Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում և Երևանյան լճի մոտակայքում զբաղվել մարմնավաճառությամբ` այդ կերպ կատարելով սուտ մատնություն` վերջինիս մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նշված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս