
Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը մոտենում է 9500-ին. ԱՀԿ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Էբոլա վիրուսի զոհերի թիվը փետրվարի 13-ից աճել է 189, իսկ վարակվածների թիվը` 372 մարդով: Այս մասին են վկայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում ու Սիեռա Լեոնեում մահացել է 9442 և վարակվել է 23.371 մարդ: Լիբերիայում զոհերի թիվը կազմել է 3947 մարդ, իսկ վարակվածների թիվը` 9096 մարդ:
Սիեռա Լեոնեում զոհերի թիվն ավելի պակաս է` 3423 մարդ, սակայն ավելի շատ է վարակվածների թիվը` 11.155 մարդ: Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվածների ամենամեծ թիվը բաժին է ընկնում հենց Սիեռա Լեոնեում:
Ինչ վերաբերում է Գվիենային, ապա այստեղ առկա են զոհերի ու վարակվածների ամենափոքր ցուցանիշները` համապատասխանաբար 3120 և 2072 մարդ:
Հիվանդության բռնկման դեպքեր գրանցվել են նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում: Սակայն այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցել մեկ տասնյակը: Բացառություն է կազմում Նիգերիան, ուր Էբոլա վիրուսից մահացել է 8 և վարակվել է 20 մարդ: