![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանը 3.6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային` ռուսական գազից կախվածության նվազեցման համար
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/107243.jpg)
УНН-ի փոխանցմամբ` Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել է, որ Չինաստանը Կիևին հատկացնելու է 3.6 միլիարդ դոլար` իրագործելու համար ռուսական գազի մատակարարումներից առկա կախվածության նվազեցմանն ուղղված մի շարք նախագծեր.
«Մեր պատվիրակությունը հենց նոր է վերադարձել Չինաստանից, ուր հանդիպել է Չինաստանի կոմերցիայի նախարարության ու Զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Երկու կազմակերպությունների ներկայացուցիչները հաստատել են մեր նախագծերին վարկ հատկացնելու պատրաստակամությունը:
Միջոցները կուղղվեն ՋԷԿ-երի, ջերմահաղորդման ցանցերի արդիականացմանը և հնարավոր է` Օդեսայում ածխի գազիֆիկացման գործարանի կառուցմանը»: Մարտից Ուկրաինայում բնակչության համար 40 տոկոսով աճելու է էլեկտրաէներգիայի սակագինը: