
Սնոուդենի մասին Օլիվեր Սթոունի ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին

Hollywood Reporter-ի փոխանցմամբ` ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը մտադիր է դեկտեմբերի 23-ին ներկայացնել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սթոունի մասին ֆիլմը: Գլխավոր դերը բաժին է ընկել ամերիկացի հանրահայտ կինոդերասան Գոդոն Լևիթին:
Բացի այդ, ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցում են ամերիկացի աստղեր Մելիսա Լեոն, Շեյլին Վուդլին, Զաքարի Կուինտոն ու Տիմոտի Օլիֆանթը:
Փետրվարի 3-ին հայտնի է դարձել Նոբելի մրցանակի թեկնածուների ցուցակը, որում Հռոմի պապի հետ մեկտեղ ընդգրկվել է նաև Սնոուդենը: