Ռուսաստանը նման է անկուշտ կոկորդիլոսի. Սաակաշվիլի
Գերմանական Die Zeit պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի նախագահի գործող խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանին համեմատել է «անկուշտ կոկորդիլոսի» հետ.
«Դուք կարող եք ստուգել, որ ես Պուտինի կողմից Ուկրաինայի վրա հարձակվելու մասին խոսել եմ դեռևս 2008 թվականին: Պուտինի նպատակը ոչ միայն Ղրիմն ու Դոնբասն են, այլև` Ուկրաինայի հարավում միջանցքն ու Խարկովը:
Եթե չտրվի պատասխան, ապա Ռուսաստանը կապ կհաստատի Մերձդնեստրի հետ և Ուկրաինան կկտրի դեպի ծով ելքից: Ռուսաստանը կոկորդիլոսի նման է. որքան շատ ես կերակրում, այնքան շատ է գրգռվում նրա ախորժակը:
Արևմուտքի երկրները պետք է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկեն Ռուսաստանի դեմ և անպայմանորեն զենք մատակարարեն Ուկրաինային»: Փետրվարի 13-ից Ուկրաինային արևմտյան զենք մատակարարելու հարցերը համակարգում է հենց Սաակաշվիլին: